Լարիսա Ալավերդյան. Հայաստանի թիվ մեկ խնդիրը հիմա ժողովրդագրությունն է

Լարիսա Ալավերդյան. Հայաստանի թիվ մեկ խնդիրը հիմա ժողովրդագրությունն է

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության կողմից երկրում բարեփոխումներ իրականացնելու անկարողության հետևանքը օրեցօր վատացող ժողովրդագրական իրավիճակն է, լրագրողներին Երևանում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: «Հայաստանի թիվ մեկ խնդիրը ժողովրդագրությունն է»,- ասել է նա:

Ալավերդյանը հավելել է, որ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության հետևանք է բնակչության դժգոհ մասի արտագաղթը, որի հետևանքները կարող են ապագայում բացասական անդրադառնալ երկրի զարգացման վրա:

Նրա կարծիքով, հենց դժգոհ զանգվածի արտագաղթի պատճառով չի կարելի միանշանակ հետևություն անել Հայաստանում Եգիպտոսի դեպքերի կրկնության հնարավորության մասին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---