Լարիսա Ալավերդյանը դեմ է Հայաստանում երկպալատանի խորհրդարանի ստեղծմանը

Լարիսա Ալավերդյանը դեմ է Հայաստանում երկպալատանի խորհրդարանի ստեղծմանը

PanARMENIAN.Net - Հայաստանում երկպալատանի խորհրդարանի ստեղծումն իրավաբանական նոնսենս է, Երևանում լրագրողներին հայտնել է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքերով, չի կարելի, որպեսզի արտերկրի բնակիչները որոշեն, թե ինչպես պետք է ապրեն այլ երկրի բնակիչները:

Ալավերդյանի կարծիքով, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հնչեցրած գաղափարն իրենից մեծ վտանգ է ներկայացնում, և պետք չէր այն այդքան համարձակ Հայաստանի սահմաններից դուրս շրջանառության մեջ դնել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---