Սևակ Սարուխանյան. Իրանի դեմ ուղղված Բաքվի ակցիաները վախի հետևանք են

Սևակ Սարուխանյան. Իրանի դեմ ուղղված Բաքվի ակցիաները վախի հետևանք են

PanARMENIAN.Net - Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխություններից հետո, Ադրբեջանում վախ է առաջացել իսլամական հեղափոխության առջև: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը: Ըստ նրա, Իրանի դեմ նախատեսվող բոլոր ակցիաներն Իրանի դեմ վախի հետևանք են: «Իսլամն, ըստ ադրբեջանցի քաղաքական գործիչների, սպառնալիք է երկրի ապագայի համար, առավել ևս, որ իսլամիստական ուժերն ողջ աշխարհում կտրուկ ակտիվացել են: Պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանում աճում է իսլամի ազդեցությունը: Հաշվեհարդար տեսնելով ընդդիմության հետ՝ Բաքուն ակամայից ինքն է հրահրում իսլամիստական ելույթները: Իսկ Իրանը, կարող է հրահրել իսլամական հեղափոխություն: Այժմ ոչ, սակայն, ապագայում միանգամայն հավանական է: Այստեղից էլ բխում է այդ հակաիրանական հռետորությունը, ակցիաները, մեղադրանքները Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ»,-ասել է Սարուխանյանը:

Ըստ ադրբեջանցի քաղաքագետ Սադիխովի, ժամանակն է, որ Ադրբեջանը հարձակողական տեղեկատվական քաղաքականություն վարի Իրանի հանդեպ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---