Ալեքսանդր Իսկանդարյան. Համաշխարհային հանրությունը գիտակցում է, որ ղարաբաղյան հակամարտությունն անհնար է հանգուցալուծել

Ալեքսանդր Իսկանդարյան. Համաշխարհային հանրությունը գիտակցում է, որ ղարաբաղյան հակամարտությունն անհնար է հանգուցալուծել

PanARMENIAN.Net - Ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարագանա: Իրավիճակը կմնա այնպիսին, ինչպիսին եղել է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով Մյունխենում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: «Հակամարտության նկատմամբ գերտերությունների որոշակի ուշադրությունը նորություն չէ և գործում է 1992-ից: Ես կասեի, որ վերջին տարիներին ԱՄՆ և ԵՄ կողմից հակամարտության հետ կապված մտահոգությունը նվազել է, այլ ոչ թե ավելացել: Դրա պատճառը քաղաքական գործիչների կողմից այն բանի գիտակցությունն է, որ անհնար է լուծել հակամարտությունը: Համաշխարհային հանրության խնդիրն է պահպանել հակամարտությունն իր ներկա վիճակում»,- ասել է հայ փորձագետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---