Դաղստանի Խրախ-Ուբա գյուղի բնակիչները ցանկանում են դուրս գալ Ադրբեջանի կազմից 8 փետրվարի 2011 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի տարածքում գտնվող Խրախ-Ուբա գյուղի բնակիչները Մախաչկալայում արտոնագրված ցույց անցկացրեցին իրենց` որպես Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության պահանջով: «Ադրբեջանի իշխանությունները գյուղի բնակիչներից պահանջում են անհապաղ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել, հակառակ դեպքում սպառնում են բռնագաղթի ենթարկել` առանց ունեցվածքի և հողի փոխհատուցման, ինչը կտրականապես անընդունելի է մեզ համար: Հույս ունենալով, որ մեր ձայնին ականջալուր կլինեն, մենք դիմում ենք Ռուսաստանի և Դաղստանի ղեկավարությանը` Խրախ-Ուբա անկլավի բնակիչների սահմանադրական իրավունքների պաշտպանությունն ապահովելու; անկլավի բնակիչների բռնագաղթը դադարեցնելու և ընտանիքները վերամիավորելու, պետական սահմանն անարգել անցնելու հնարավորություն տալու; Խրախ-Ուբան ռուսական տարածք ճանաչելու խնդրանքով»,- ասվում է ցույցի բանաձևում, մեջբերում է «Ինտերֆաքսը»: Դաղստանի ազգային քաղաքականության, տեղեկատվության և արտաքին կապերի նախարար Բեկմուրզա Բեկմուրզաևը ցույցի ավարտին լրագրողներին հայտնել է, որ գյուղի բնակիչների խնդիրները լուծվում են ամենաբարձր մակարդակով: «Նկատի ունենալով ստեղծված իրադրությունը` գործող միջազգային-իրավական նորմերի շրջանակներում Խրախ-Ուբա և Ուրյան-Ուբա բնակավայրերի բնակիչների հետ կապված իրադրությունը կարգավորելու հանձնարարականներ են տրվել: Մի քանի տարբերակներ են առաջարկվել, որոնք կդիտարկեն ռուսական և ադրբեջանական կողմերը` հաշվի առնելով բնակիչների կարծիքը: Գյուղերի բնակիչներն իրենք պետք է կողմնորոշվեն և ընդունեն առաջարկված տարբերակներից մեկը»,- ասել է Բեկմուրզաևը: 2010 թվականի սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Բաքվում պետսահմանի մասին պայմանագիր և միջկառավարական համաձայնագիր ստորագրվեց սահմանամերձ Սամուր գետի ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և պահպանության մասին: Պայմանագիրն ամրապնդում է սահմանի անցման գիծը Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից մինչև Կասպից ծով, հաղորդում է Rosbalt.ru-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |