Վիկ Դարչինյան. Ես Պերեսի նկատմամբ հաղթանակ կտանեմ նոկաուտով և ցույց կտամ, որ ավելի ուժեղ եմ

Վիկ Դարչինյան. Ես Պերեսի նկատմամբ հաղթանակ կտանեմ նոկաուտով և ցույց կտամ, որ ավելի ուժեղ եմ

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում կայացել է թեթևագույն քաշային կարգի մրցաշարի մասնակիցների մամլո ասուլիսը: Մրցաշարին մասնակցում է նաև Վիկ Դարչինյանը: Եզրափակիչ մարտերը տեղի են ունենալու ապրիլի 24-ին Լոս Անջելեսում Nokia Theatre-ում:

Դարչինյանը, որը հանդիպելու է Յոնի Պերեսի հետ (Կոլումբիա), ասել է, որ իսկական բռնցքամարտիկը փորձելու է իր ողջ ուժը ցույց տալ այդ մարտում: «Ես հաղթանակ կտանեմ նոկաուտով և ցույց կտամ, որ ավելի ուժեղ եմ: Անհամբերությամբ սպասում եմ այդ պայքարին և ֆավորիտ եմ համարվում»,- հայ բռնցքամարտիկի խոսքերը հաղորդում է fightnews.com-ը:

Մեկ այլ զույգում հանդիպելու են Աբներ Մարեսը (Մեքսիկա) և Ջոզեֆ Ագբեկոն (Գանա): Ագբեկոն Դարչինյան-Պերես մենամարտը համարում է մեծ գոտեմարտ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---