Դիվանագետ. Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպանը ցանկալին որպես իրականություն ներկայացնելու սովորություն ուներ

Դիվանագետ. Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպանը ցանկալին որպես իրականություն ներկայացնելու սովորություն ուներ

PanARMENIAN.Net - Անդրադառնալով WikiLeaks-ի այն հրապարակմանը, որ Ուկրաինայի դեսպանը Հայաստանում իբր պատմել է ամերիկացի դիվանագետին այն մասին, թե Հայաստանի իշխանությունները ճնշում էին գործադրում ուկրաինացի դիվանագետի վրա՝ստիպելով նրան չեղյալ հայտարարել Ուկրաինայում 1932-33թթ. «Գոլոդոմորի» զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը՝ աղբյուրը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ընկերակցությունից PanARMENIAN.Net ին է հայտարարել, որ Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպանը ցանկալին որպես իրականություն ներկայացնելու սովորություն ուներ: Միևնույն ժամանակ աղբյուրն ընդգծել է, որ լուրջ չէր լինի մեկնաբանել WikiLeaks-ի հրապարակումները, որի մեծ մասը հորինված է:

Ըստ WikiLeaks-ի, դեսպանը հայտարարել է, որ միջոցառման նախօրեին՝ հոկտեմբերի 19-ին ինչ-որ մեկը ներխուժել էր նրա բնակարան, նրա անձնական իրերը ջարդված էին, գողացված իրերը, սակայն, քիչ էին: Ուկրաինացի դեսպանը նաև ասել է ամերիկացի դիվանագետին, որ, իր կարծիքով, դա նրան վախեցնելու փորձ էր՝ «Գոլոդոմորի» զոհերի հիշատակին նվիրված միջոցառումից առաջ: Իր հերթին, ամերիկացի դիվանագետը նշում է, որ այս դեպքում խոսքը կարող է լինել ուղղակի ավազակային հարձակման մասին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---