Վահագն Միլիտոսյան. Ես կուզենայի երբևէ հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում

Վահագն Միլիտոսյան. Ես կուզենայի երբևէ հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում

PanARMENIAN.Net - «Ստադե Լավալլի» կազմում, որը մասնակցում է Ֆրանսիայի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների երկրորդ պրոֆեսիոնալ լիգայի առաջնությանը, շարունակում է հաջողությամբ հանդես գալ ֆրանսահայ պատանի ֆուտբոլիստ Վահագն Միլիտոսյանը: 2010 թվականի հունիսին նա երկամյա պայմանագիր կնքեց ակումբի հետ: Մինչ այդ նա «Լորինտա» և «Ռոն Բրիկինի» ակումբների կազմում խաղում էր Ֆրանսիայի մինչև 14,16 և 17 տարեկանների առաջնություններում:

17 տարեկանում Վահագն Միլիտոսյանը հասցրել է մի քանի հանդիպում անցկացնել նաև պրոֆեսիոնալների պահեստում:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ֆուտբոլիստն ասաց, որ պրոֆեսիոնալ մարզիչ և մարզվելու իդեալական պայմաններ ունեցող ակումբում մարզվելը միայն հաճույք է պատճառում: «Առաջնությունը շատ հետաքրքիր պայքարում է անցնում և, խաղալով ուժեղ թիմերի դեմ, մշտապես առաջ ես գնում: Ես հետևում եմ նաև հայկական ֆուտբոլին, երկրպագում Հայաստանի հավաքականին և ուրախանում նրա ձեռքբերումներին: Եվ ես երազում եմ, որ երբևէ կհագնեմ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը»,- ասաց Վահագն Միլիտոսյանը:

Իր ֆուտբոլային հմտություններով ու փորձով պատանի ֆուտբոլիստը կցանկանար կիսվել Հայաստանի երիտասարդական հավաքականի և Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապ է պահպանում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---