ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստը վախենում է Հայաստանի հետ առաջիկա խաղից

ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստը վախենում է Հայաստանի հետ առաջիկա խաղից

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եվգենի Լովչևը, Ռուսաստանի և Իրանի հավաքականների ընկերական հանդիպումից հետո, որն ավարտվեց 0:1 հաշվով, ասել է, որ վախենում է Հայաստանի հետ խաղից:

«Վախենում եմ, որ B խմբի այդ «ժամանակավոր կառավարությունը» կտապալվի Երևանում: Ցավալի է, որ մեր հավաքականը փակ ակումբի է վերածվել: Սա ոչ թե թիմ է, այլ իսկական «ճահիճ»,-մեջբերում է Լովչևին «Սովետսկի սպորտը»: Փորձագետը նշել է նաև, որ հավքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը պետք է հասկանա, որ այժմյան կազմն արդեն բաժանում է խաղերը կարևորների ու ոչ կարևորների, որ խաղի ընթացքում Ադվոկատը չի կարողանում բեկում մտցնել իրավիճակի մեջ: «Միակ գործոնը, որն այժմ գործում է, դա պարտության վախն է Հայաստանի հավաքկանի հետ խաղում: Վախը աշխարհով մեկ խայտառակ լինելուց՝ երբեմն դա միակ գործուն միջոցն է մեր թիմի համար»,-ասել է նա:

Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականների խաղը տեղի կունենա մարտի 26-ին՝ Երևանում: B խմբում Ռուսաստանի հավաքականն ունի 9 միավոր, 7-ական միավոր ունեն Իռլանդիայի, Հայաստանի ու Սլովակիայի հավաքականները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---