Դավիթ Նալբանդյանը զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը ATP վարկանիշում

Դավիթ Նալբանդյանը զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը ATP վարկանիշում

PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին Թենիսի միջազգային ասոցիացիան (ATP) հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային աղյուսակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նախորդ վարկանիշի համեմատ նահանջել է մեկ հորիզոնականով և 1655 միավորով զբաղեցնում է 20-րդ տեղը:

Առաջին եռյակում փոփոխություններ տեղի չեն ունեցել՝ առաջին տեղում Ռաֆայել Նադալն է (Իսպանիա) 12390 միավորով, երկրորդում՝ Ռոժե Ֆեդերերը (Շվեյցարիա) 7965 միավորով, երրորդում՝ Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 7880 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---