Ստեֆան Բոժիչը փորձում է արդարացնել Արթուր Աբրահամից կրած պարտությունը

Ստեֆան Բոժիչը փորձում է արդարացնել Արթուր Աբրահամից կրած պարտությունը

PanARMENIAN.Net - «Ես բռնցքամարտիկ եմ, այլ ոչ թե դերասան: Որոշ մարդիկ կարծում են, որ ես չցանկացա շարունակել մենամարտը, բայց դա այդպես չէ: Ես կարծում եմ, բոլորը տեսան, որ ձախ ձեռքով իմ հարվածից հետո ես ուժեղ ցավ զգացի: Ցավերը շարունակվում են նաև հիմա, միայն բժիշկը կարող է ասել, թե ինչ վնասվածք եմ ստացել»,- ասել է խորվաթ բռնցքամարտիկ Ստեֆան Բոժիչը, որն Արթուր Աբրահամի հետ մենամարտի երկրորդ ռաունդում ձեռքի վնասվածք էր ստացել:

Մենամարտը դադարեցվել էր, և Աբրահամը տարել էր տեխնիկական հաղթանակ:

«Ես բռնցքամարտով զբաղվում եմ արդեն 21 տարի և բռնցքամարտել եմ կոտրված կողով և այլ վնասվածքներով: Ցանկանում եմ հետագայում իմ երկրպագուներին գեղեցիկ մենամարտեր նվիրել»,- Բոժիչի խոսքերը մեջբերում է fightnews.com-ը:

Աբրահամ-Բոժիչ մենամարտը միջանկյալ էր հայ բռնցքամարտիկի համար, և նա «Super Six» մրցաշարի շրջանակներում պատրաստվում է Անդրե Ուորդի դեմ մարտի, որը տեղի է ունենալու մայիսի 14-ին Հելսինկիում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---