Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրից հետո Եվրոպայի օլիմպիական փառատոնում գրավում է 5-րդ տեղը

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրից հետո Եվրոպայի օլիմպիական փառատոնում գրավում է 5-րդ տեղը

PanARMENIAN.Net - Չեխիայի Լիբերեց քաղաքում մեկնարկել է Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնը: ԵՎՕԿ-ի հովանու ներքո անցկացվող մարզահանդեսին մասնակցում են նաև Հայաստանի 10 պատվիրակներ: Նրանցից 5-ը ելույթներ ունեցան փետրվարի 14-ին: Առավել հաջող հանդես եկավ գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը: Նա կարճ ծրագրի մրցումներում, 18 մարզիկների պայքարում , գրավեց 5-րդ պատվավոր տեղը: Վատ տպավորություն չթողեց նաև Մարթա Գրիգորյանը,որը նույն ծրագրում 26 գեղասահորդների մեջ 16-րդն էր: Նրանց հաջորդ մրցելույթը նշանակված է փետրվարի 16-ին / ազատ ծրագիր /:

Փետրվարի 15-ին պայքարելու են բիաթլոնիստներ Արտյուշ Մկրտչյանը և Գոհար Աբգարյանը, լեռնադահուկային մարզաձևում Սարգիս Գալստյանը հանդես է գալու հսկա ոլորավայրեջք մարզաձևում, իսկ դահուկային սպորտում մրցելու են Հրաչիկ Սահակյանը, Կատյա Գալստյանը և Լիլիթ Տոնոյանը, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---