«Փյունիկը» 175-րդն է Եվրոպայի ուժեղագույն ակումբների վարկանիշում

«Փյունիկը» 175-րդն է Եվրոպայի ուժեղագույն ակումբների վարկանիշում

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է Եվրոպայի ուժեղագույն ակումբների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է Իսպանիայի «Բարսելոնան» 2550 միավորով, Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդը» 2523 միավորով 2-րդ տեղում է, իսկ եռյակը եզրափակում է ևս մեկ անգլիական թիմ՝ «Լիվերպուլը» 2414 միավորով:

Հայստանի 2010թ. չեմպիոն ու գավաթակիր «Փյունիկը» 575,5 միավորով 175-րդն է: Դոնեցկի «Շախտյորը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, 21-րդ տեղում է 1627,5 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---