Հայաստանն ու Չինաստանը վճռական են երկկողմ համագործակցության զարգացման հարցում

Հայաստանն ու Չինաստանը վճռական են երկկողմ համագործակցության զարգացման հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Չինաստանն ընդգծում են բոլոր ոլորտներում հայ-չինական հարաբերությունների զարգացման հնարավորությունը: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, երկու երկրները մտադիր են ընդլայնել համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի, գիտության, առողջապահության ոլորտներում:

«Այսօր իմ Չինաստանի պաշտոնակցի հետ քննարկել ենք նաև անցյալ տարի Հայաստանի նախագահի` Չինաստան կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հետ կապված հարցեր: Մենք երախտապարտ ենք չինական կառավարությանը տեխնիկական աջակցության համար: Ցանկանում եմ նշել, որ միայն այս տարի Չինաստանը Հայաստանին շտապ օգնության մոտ 80 մեքենա է հատկացրել: Մոտ ապագայում Հայաստան կմատակարարվեն նաև չինական ավտոբուսներ»,- ասել է Նալբանդյանը: Խոսելով տարածաշրջանային և միջազգային խնդիրների մասին` ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Չինաստանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կշռադատված դիրքորոշման համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---