«Բարսելոնան» գլխավորում է վերջին տասնամյակի աշխարհի 1000 ուժեղագույն ֆուտբոլի ակումբների վարկանիշային աղյուսակը

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է վերջին տասնամյակի աշխարհի 1000 ուժեղագույն ֆուտբոլի ակումբների վարկանիշային աղյուսակը:

Աղյուսակը գլխավորում է իսպանական «Բարսելոնան» 2,550 միավորով, 2-րդ և 3-րդ տեղերում են համապատասխանաբար անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» (2,523 միավորով) և «Լիվերպուլ» (2, 414) ակումբները:

Վերջին 10 տարիների Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 316-րդ տեղում է 575 միավորով: Հենրիխ Մխիթարյանի «Շախտյոր» ակումբը 24-րդ տեղում է 1627,5 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---