Տիգրան Կարապետյանը կոչ է անում ամեն գնով խուսափել Հայաստանում 2008-ի մարտի 1-ի դեպքերի կրկնությունից

Տիգրան Կարապետյանը կոչ է անում ամեն գնով խուսափել Հայաստանում 2008-ի մարտի 1-ի դեպքերի կրկնությունից

PanARMENIAN.Net - Հայաստանում իշխանափոխության դեպքում պետք է խուսափել արյունահեղությունից և 2008-ի մարտի 1-ի դեպքերի կրկնությունից: Այդ մասին լրագրողներին Երևանում հայտարարել է Ժողովրդական կուսակցության առաջնորդ, ԱԼՄ հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանը: «Պետք է առավելագույնս խուսափել դրանից: Թեպետ բոլորովին խուսափել չի լինի, բայց պետք չէ նոր մարտի 1 սարքել»,- ասել է նա: Կարապետյանը կոչ է արել չհամեմատել Հայաստանի իրավիճակը և արաբական երկրներում իշխանափոխության համար պայքարը: Նա հավելել է, որ հայերը դա ավելի խելացի կանեն, առանց արյունահեղության:

Ինչ վերաբերվում է իշխանափոխության համար նախատեսվող քայլերին, նրա խոսքերով, նա չի ցանկանում բացահայտել իր բոլոր խաղաքարտերը: Նա լրագրողներին հաղորդել է, որ փետրվարի 28-ի ցույցից հետո լինելու է երթ և մոմավառություն Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանի մոտ ի հիշատակ 2008-ի մարտյան դեպքերի զոհերի, հետո ևս մեկ ցույց լինելու է մարտի 13-ին, բայց ուրիշ տեսակի»,- հավելել է նա:

Փետրվարի 28-ի ցույցի վերաբերյալ Կարապետյանը հաղորդել է, որ նա սպասում է արդար մարդկանց: «Այսօր փողերով, կաշառքով մարդկանց կարելի է բերել Մատենադարանի մոտ: Եթե արդարություն չլինի, ապա մենք ոչնչի չենք հասնի: Արդարությունը հղիության նման շատ կամ քիչ չի լինում՝ կամ կա, կամ չկա»,- հայտարարել է նա:

Կարապետյանի խոսքերով, նրա շարժումը նախատեսում է փետրվարի 28-ին իշխանություններին «ոչ» ասել և «կարմիր քարտ» ցույց տալ, որի հակառակ կողմին լինելու է «Հայր մերը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---