Վահան Հովհաննիսյանը զգուշացնում է իշխանություններին. Եվրանեսթը կարող է պատուհաս դառնալ Հայաստանի համար

Վահան Հովհաննիսյանը զգուշացնում է իշխանություններին. Եվրանեսթը կարող է պատուհաս դառնալ Հայաստանի համար

PanARMENIAN.Net - ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության խորհրդարանական վեհաժողովը՝ Եվրանեսթը արդյունավետ կառույց կլինի Հայաստանի համար, եթե ՀՀ ղեկավարությունն իրոք կյանքի կոչի առաջարկվող բարեփոխումները: Հակառակ դեպքում Եվրանեսթը մի նոր պատուհաս կդառնա Հայաստանի համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Եթե Հայաստանի իշխանությունները մտադիր չեն իրագործել Եվրանեսթի առաջարկած բարեփոխումները, ավելի լավ է անկեղծ լինեն այդ հարցում: Այդ վեհաժողովը լրացուցիչ խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար»,-ասել է պատվիրակության ղեկավարը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---