Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին

PanARMENIAN.Net - ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունն առաջարկել է Ադրբեջանին կազմակերպել տեղում «Տիգր» զրահամեքենաների լիցենզիոն արտադրություն: Ինչպես հայտնում է ԱՐՄՍ-ՏԱՍՍ-ը, այդ մասին Աբու Դաբիում կայացած սպառազինության ու ռազմական տեխնիկայի IDEX-2011 միջազգային սրահում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի օգնական Ազադ Մամեդովը:

Անցյալ տարի Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանագիր կնքեցին Կալաշնիկովի արդիականացված ԱԿ-74Մ ինքնաձիգերի արտադրության մասին: Այս տարի արդեն կարտադրվեն առաջին ինքնաձիգերը:

Մամեդովը պատմել է, որ Ադրբեջանը նաև սերտորեն համագործակցում է Բելառուսի ու Թուրքիայի հետ:

Նշենք նաև, որ «Ռոսվերտոլը» 2010թ. սեպտեմբեր-հոկտեմբերին պայմանագիր կնքեց Մի-35 Մ 24 ուղղաթիռներ Ադրբեջան առաքելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---