Լևոն Արոնյանը կարծում է, որ ֆիզիկական պատրաստվածությունն անհրաժեշտ է շախմատիստի համար

Լևոն Արոնյանը կարծում է, որ ֆիզիկական պատրաստվածությունն անհրաժեշտ է շախմատիստի համար

PanARMENIAN.Net - «Ծաղկաձորում հիմնական շախմատային պարապմունքներից բացի, որոնց վրա մենք ծախսում ենք օրական 4 ժամ, մենք 2 ժամ անցկացնում ենք նաև ֆիզիկական մարզումներ: Շախմատիստների համար շատ կարևոր է նաև ֆիզիկական պատրաստվածությունը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Լևոն Արոնյանը, որը փետրվարի 2-ին Ծաղկաձորում անցկացնում է հավաք` պատրաստվելով աշխարհի չեմպիոնի հավակնորդների խաղերին:

Խաղերը տեղի են ունենալու մայիսի 3-27-ը Կազանում, իսկ Արոնյանի մրցակիցը լինելու է Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան): Հայ գրոսմայստերը խոստովանել է, որ Գրիշչուկը շատ ուժեղ շախմատիստ է և հետաքրքիր պարտիաներ է ցույց տալիս: «Ինձ հետ մարզվում են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Արման Փաշիկյանը: Հիմնականում մենք ուշադրություն ենք դարձնում խաղաքարերի դասավորությանը սկզբնախաղում»,- ասել է Արոնյանը և հավելել, որ փորձում է ուղղել իր թերությունները:

Հայ շախմատիստների մարզումներին միացել է նաև Սերգեյ Մովսիսյանը, որն արդեն հանդես է գալու Հայաստանի հավաքականի կազմում: Մարզումներն ավարտվելու են մարտի սկզբին: «Սերգեյը հսկայական փորձ ունի, և հատկապես հաջող հանդես է գալիս թիմային մրցումներում: Կարծում եմ, որ նրա ներկայությունը մեր հավաքականին միայն դրական արդյունքներ կպարգևի: Մեր հավաքականն այժմ ուժեղ թիմից կվերածվի ֆավորիտի»,- կարծում է գրոսմայստերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---