Ռոման Ամոյան. Գրան պրին հնարավորություն տվեց ինձ փորձել ուժերս և պատրաստվել Եվրոպայի առաջնությանը

Ռոման Ամոյան. Գրան պրին հնարավորություն տվեց ինձ փորձել ուժերս և պատրաստվել Եվրոպայի առաջնությանը

PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ԱԱ արծաթե մրցանակակիր և Եվրոպայի առաջնության հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը (55կգ ք/կ), որը վերջերս առաջին տեղն է զբաղեցրել Գրան պրիում և դարձել է մրցաշարի լավագույն մարզիկը, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մրցակիցներն ուժեղ էին և հարկ եղավ աշխատել հաղթանակի հասնելու համար:

«Ամենադժվարը եզրափակչի հանդիպումն էր կորեացու հետ, որը Ասիայի չեմպիոն էր ու 2010թ. Գրան պրիի հաղթողը»,-ասել է Ամոյանը:

Ըմբիշը գտնում է, որ հաջող ելույթը մրցաշարում հավատ կներշնչի նրան իր ուժերի հանդեպ Եվրոպայի առաջնությունում, որը տեղի կունենա մարտի վերջում Դորտմունդում:

«Ես ուրախ եմ, որ դարձել եմ մրցաշարի լավագույն մարզիկը, քանի որ ոչ բոլորին է հաջողվում նման արդյունքի հասնել»,-ասել է Եվրոպայի չեմպիոնը:

Գրան պրիում առաջին տեղն է զբաղեցրել նաև Արթուր Շահինյանը մինչև 84 կգ քաշային կարգում: Իսկ Վահան Ջուղարյանը (66 կգ ք/կ) և Եվրոպայի չեմպիոն ու ԱԱ առաջնության արծաթե մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ ք/կ) զբաղեցրեցին երրորդ տեղերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---