ՀԱԿ-ը մեղադրում է իշխանություններին մարտի-1-ի հանրահավաքին խոչընդոտելու մտադրության մեջ

ՀԱԿ-ը մեղադրում է իշխանություններին մարտի-1-ի հանրահավաքին խոչընդոտելու մտադրության մեջ

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի՝ մարտի 1-ին հայտարարած հանրահավաքին ընդառաջ, ոստիկանությունն ապօրինի գործողություններ է սկսել։ Այդ մասին ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ: Ըստ հաղորդագրության, ոստիկանության շրջանային բաժանմունքները երեկ արդեն Ապարանում, Հրազդանում այլ տեղերում ընդդիմության նախորդ հանրահավաքին մասնակից ակտիվիստներին «զրույցի» են հրավիրել ոստիկանություն։

«Այսօր երեկոյան, մարտի 1-ին իրազեկված եւ քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված հանրահավաքի թռուցիկները բաժանելիս, Երեւանի Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել 10 երիտասարդներ, որոնցից երեքը՝ աղջիկներ։ Այս ապօրինությունները միտված են հնարավորինս նվազեցնելու մարտի 1-ի հանրահավաքի մասնակիցների թիվը,-ասվում է ՀԱԿ-ի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---