Րաֆֆի Հովհաննիսյան. Այսպես չի կարող շարունակվել ևս յոթ տարի28 փետրվարի 2011 - 21:35 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի Ազգային Ժողովի ամբիոնից հանդես է եկել հայտարարությամբ: Իր խոսքում նա մասնավորապես ասել է. «Ազգային Ժողովի օրակարգը` թե´ մեծը, թե´ քառօրյան, պետք է արտացոլի ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի արտաքին և ներքին պահանջներն ու օրինավոր ակնկալիքները: Ցավոք սրտի, դա այդպես չէ, և այսօր խոսք չի գնում միմիայն Հայաստան-Թուրքիա ահավոր հակապետական արձանագրությունների առկայության մասին ` մեծ օրակագում, կամ որևէ այլ օրինագծի մասին: Վերջերս, գործող նախագահը կուսակցապետ իր գործընկերների հետ կնքեց հակասահմանադրական, հակաիրավական մի հուշագիր, որի իմաստը ոչ միայն ժամանակից շուտ` ի խախտումն համապատասխան բոլոր օրենքների, սեփական թեկնածության առաջադրումն էր, այլ պատգամը հասարակությանը, որ «Պետությունը ես եմ»: Այդ արտաքին քաղաքականությունը, որ տևապես զիջում է մեր պետական ինքնիշխանությունը և ազգային շահը, շարունակվելու է առաջիկա յոթ տարին, այդ ներքին քաղաքականությունը, որը խորացնում է անհավասարությունը, անօրինականությունը, անարդարությունն ու արտագաղթը տևելու է նվազագույնը յոթ տարի»: Կուսակցության վարչության նախագահն ընդգծել է, որ խորհրդարանի առարկայական պատկերն արտացոլանք է հերթաբար, խեղված և կեղծված ընտրությունների, բայց անգամ այս համամասնությունը մեծամասնության և ընդդիմության «չի բավականացնում կուսակցապետերի ախորժակը, և իրենց հայացքն ուղղել են սակավաթիվ այս ընդդիմադիր աթոռների վրա»: Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունից հետո «Ժառանգություն» խմբակցությունը դուրս եկավ խորհրդարանի դահլիճից: Այնուհետև հրավիրված վարչության և խմբակցության համատեղ նիստում, արձագանքելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից առաջ քաշած, օրվա հրամայական հանդիսացող գնահատականներին և հաշվի առնելով պահի կարևորությունը, որոշվեց մարտի 6-ին հրավիրել «Ժառանգության» խորհրդի ընդլայնված նիստ, որի քննարկմանը կներկայացվի կուսակցության և նրա խորհրդարանական խմբակցության հետագա ռազմավարության և մարտավարության առաջարկվող տարբերակները և կկայցավի համապատասխան որոշում, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |