ՀԱԿ ակտիվիստները ծաղկեպսակ դրեցին Մյասնիկյանի հուշարձանին` ի հիշատակ 2008թ. մարտի 1-ի զոհերի

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած երթի մասնակիցները ներկա պահին գտնվում են Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ 3 տարի առաջ մարտի 1-2-ին տեղի ունեցան ողբերգական իրադարձությունները: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, հավաքվածները ծաղկեպսակ դրեցին հուշարձանին և հարգանքի տուրք մատուցեցին ողբերգական դեպքերի զոհերին: Թղթակցի խոսքով, իրադրությունը հանգիստ է:

Մեկնաբանելով հաղորդագրությունն այն մասին, որ ոստիկանությունը ՀԱԿ մի քանի կողմնակիցների է բերման ենթարկել, ՀԱԿ համակարգողը հայտարարեց, որ նման տեղեկատվությամբ չի տնօրինում:

2008 թվականի փետրվարի 20-ից հայկական ընդդիմությունը` Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն առաջադրվել էր նախագահական ընտրություններում և պարտվել, Երևանի կենտրոնում ցույցեր էին անցկացնում` իրոնց դժգոհությունը հայտնելով քվեարկության արդյունքների վերաբերյալ: Մարտի 1-2-ին ընդդիմության բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների, որոնց արդյունքում մոտ 200 մարդ տուժեց, տասը զոհվեցին, ավելի քան 100 մարդ ձերբակալվեց:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---