ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի վերջին փուլի 9-րդ տուրում Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ տարան

ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի վերջին փուլի 9-րդ տուրում Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ տարան

PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի վերջին փուլի 9-րդ տուրում, որն ընթանում է Դոհայում, Էլինա Դանիելյանը հանդիպել է Մարթա Ֆիերոյի հետ (Էկվատոր) և 51-րդ քայլում հաղթանակ տարել: Հաղթանակից հետո Դանիելյանը 7.5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Լիլիթ Մկրտչյանը պարտության է մատնել Չժու Չենին (Քաթար) և 4 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը:

10-րդ տուրում Դանիելյանը խաղալու է Պիա Կրամլինգի (Շվեդիա), իսկ Մկրտչյանը` Համպի Քոներուի (Հնդկաստան) հետ:

Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---