ՖԻԴԵ Գրան Պրիի վերջին տուրից առաջ Էլինա Դանիելյանը մրցակցուհիներից առաջ է 0,5 միավորով 5 մարտի 2011 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Մարտի 5-ին Դոհայում կկայանա կանանց ՖԻԴԵ Գրան Պրիի վերջին տուրը: Էլինա Դանիելյանը, չնայած նախավերջին տուրում Պիա Կրամլինգից (Շվեդիա) կրած կրած պարտությանը, շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 7,5 միավորով, նա իր մոտակա մրցակցուհիներից` շվեդ շախմատիստուհուց և Համպի Կոներից (Հնդկաստան) առաջ է 0,5 միավորով: 11-րդ տուրում հայ շախմատիստուհին կխաղա Անտուանետա Ստեֆանովայի (Բուլղարիա) հետ: Լիլիթ Մկրտչյանը նույնպես զիջեց 10-րդ տուրում և միավոր կորցրեց Կոների հետ պարտիայում: Նա 4 միավորով 8-րդ տեղում է և վերջին տուրում իր ուժերը կչափի Մարտա Ֆյեռոյի (Էկվադոր) հետ: Երկու հայ շախմատիստուհիներն էլ սպիտակ ֆիգուրներով կխաղան: Առաջնության հաղթողը 6500 եվրո կստանա, իսկ ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 40 հազ. եվրո: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |