Առաջին անգամ Մայնդորֆից հետո Ադրբեջանը համաձայնագիր ստորագրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման մասին, ասել է Իսկանդարյանը

Առաջին անգամ Մայնդորֆից հետո Ադրբեջանը համաձայնագիր ստորագրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման մասին, ասել է Իսկանդարյանը

PanARMENIAN.Net - Պետք չէ գերագնահատել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարությունը մարտի 5-ին Սոչիում կայացած հանդիպումից հետո: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա հիշեցրել է, որ նման հայտարարություններ եղել են նաև նախկինում: «Այն փաստը, որ ստորագրվել է հերթական հայտարարությունը, խոսում է այն մասին, որ նախկինները չեն կատարվել: Սակայն առաջին անգամ Մայնդորֆից հետո Ադրբեջանը ստորագրել է համաձայնագիր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման և ռազմագերիների փոխանակության մասին: Հաշվի առնելով այն, որ պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում ռազմագերիներ չկան, հետևաբար, Ադրբեջանն իր վրա պարտավորություն է վերցնում վերադարձնել հայ ռազմագերիներին»,- ասել է Իսկանդարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---