Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովն ավարտել է Հրանտ Դինքի սպանության մասին զեկույցի նախապատրաստումը11 մարտի 2011 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովն ավարտել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի մասին զեկույցի նախապատրաստումը: Զեկույցն ուղղվել է Տրապիզոնի դատախազություն, քանի որ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամաստը ծնունդով այդ քաղաքից է: Դատավարության ընթացքում հայտնի է դարձել, որ Տրապիզոնի ոստիկանությունն ու ժանդարմները գիտեին պատրաստվող սպանության մասին, բայց չկանխեցին այն: Ինչպես հիշեցնում է թուրքական Zaman թերթը, մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովը Հրանտ Դինքի սպանության հետաքննությամբ է սկսել զբաղվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ: 2011 թվականի մարտի 9-ին Եվրախորհրդարանը Թուրքիայի վերաբերյալ զեկույց ընդունեց, որում իշխանություններից պահանջեց չխոչընդոտել հետաքննությանն ու գտնել հայ լրագրողի սպանության իրական մեղավորներին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |