ՀՀ ԱԳՆ. Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում

ՀՀ ԱԳՆ. Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի «Հյուրիեթ» պարբերականում ներկայացրած ղարաբաղյան կարգավորման սցենարը հիվանդ երեւակայության արգասիք է: Այսպես է մեկնաբանել Ազիմովի խոսքերը ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: «Բազմիցս ասվել է, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում, եւ եթե իրոք ցանկանում է չվնասել, պետք է ընդհանրապես չխառնվի դրան»,-ասվում է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի մեկնաբանության մեջ:

Թուրքական «Հյուրիեթ» պարբերականը հրապարակել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովի հարցազրույցը, որտեղ նա խոսում է իբրեւ թե Բաքվի եւ Անկարայի կողմից ներկայացված եւ քննարկման առարկա հանդիսացող ղարաբաղյան կարգավորման իրենց համատեղ վարկածի մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---