«Ժառանգություն» կուսակցությունը մարտի 15-ին կհրավիրի բաց համաժողով

«Ժառանգություն» կուսակցությունը մարտի 15-ին կհրավիրի բաց համաժողով

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը: Երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ խորհուրդն ընդունել է որոշում: «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը հայտարարել է, որ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը ենթադրում է արտակարգ լուծումներ: Ուստի, կուսակցությունը մտադիր է շարունակել պայքարը իշխանության օրինական ու արտահերթ նորովի ձեւավորման համար. «Ժառանգության» մշակած նոր խմբագրությամբ Ընտրական օրենսգրքի հիմքի վրա կյանքի կոչելով ընտրական բոլոր պայմանների իրավահավասարությունը: Կուսակցությունը առաջնահերթ է համարել Ազգային ժողովում ընդունվող օրենսդրության հիման վրա գործարար շրջանակների ազդեցության բացառումը, փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռի թեթեւացումը, 2008թ. մարտի 1-2-ի ոճրագործության բացահայտումը, ազատ արտահայտվելու, տեղաշարժվելու, հավաքներ կազմակերպելու եւ բողոքելու հիմնարար իրավունքների ապահովումը, քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձանց ազատ արձակումը, դատական իշխանության անկախության ապահովումը, ոստիկանության համակարգի արմատական բարեփոխումը, Ազգային բանակի վերազինումը եւ արդիականացումը, Ազգային անվտանգության համակարգի եւ նրա մարմինների արմատական բարեփոխումը, բացառապես հայոց լեզվի վրա խարսխված հանրակրթությունը, ԱԺ օրակարգից Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող արձանագրությունների հետկանչը, Արցախի Հանրապետության` իր օրինական սահմաններով ճանաչումը Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից, Հայրենիք-Սփյուռք ներուժային միասնության ապահովումը և բազմաթիվ այլ հարցեր: Այս լույսի ներքո ընթացիկ տարում կհրավիրվի «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումար:

Հավելենք նաեւ, որ «Ժառանգություն» կուսակցությունը սույն թվականի մարտի 15-ին կհրավիրի բաց համաժողով, որի ընթացքում ելույթով հանդես կգա կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, հայտնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---