Լուչան Բուտեի կարծիքով, Աբրահամը «Super Six»-ի կիսաեզրափակչում չի կարողանա հաղթել Ուորդին16 մարտի 2011 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Լուչան Բուտեն, որը մարտի 19-ին Մոնրեալում (Կանադա) պետք է Բրահան Մագիի դեմ պայքարում պաշտպանի չեմպիոնական տիտղոսը, պատմել է այն մասին, թե ում է տեսնում «Super Six» մրցաշարի եզրափակչում: «Ես հետևում եմ մրցաշարին ամենասկզբից: Ես բռնցքամարտի մեծ երկրպագու եմ, իսկ այդ մրցաշարն անցկացվում է իմ քաշային կարգում: Կիսաեզրափակիչների բոլոր 4 մասնակիցները շատ լավն են: Ես հարգում եմ նրանց բոլորին, բայց եթե դատելու լինենք Արթուր Աբրահամի վերջին ելույթից, նա չունի այն խնդիրների լուծումները, որոնք կարող է նրա համար ստեղծել Անդրե Ուորդը: «Super Six» մրցաշարի եզրափակչում ես տեսնում եմ Կարլ Ֆրոչին և Անդրե Ուորդին: Կարծում եմ, որ դա հիանալի մարտ է լինելու»,- բռնցքամարտիկի խոսքերը հաղորդում է allboxing.ru-ն: Արթուր Աբրահամ-Անդրե Ուորդ մենամարտը կայանալու է մայիսի 14-ին Օքլենդում (ԱՄՆ):
Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |