ՀՀ վերահսկիչ պալատի և Ֆրանսիական Հաշվիչ դատարանի միջև կկնքվի համագործակցության համաձայնագիր

ՀՀ  վերահսկիչ պալատի և Ֆրանսիական Հաշվիչ դատարանի միջև կկնքվի համագործակցության համաձայնագիր

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը 2011թ մարտի 16-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա (Փարիզ): Այցի շրջանակում նախատսվում է Ֆրանսիայի և Հայաստանի բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների հանդիպում:

ՀՀ վերահսկիչ պալատի և Ֆրանսիական Հաշվիչ դատարանի միջև կկնքվի համագործակցության համաձայնագիր` հետևյալ ոլորտներում. արտաքին պետական վերահսկողության մեթոդաբանության և ընթացակարգերի փորձի փոխանակում, մասնագիտական ուսուցում և վերապատրաստում, համատեղ նաև զուգահեռ վերահսկողության, սեմինարների, կոնֆերանսների և խորհրդակցությունների անցկացում, արտաքին պետական վերահսկողությանն առնչվող ազգային օրենսդրության, մասնագիտական տեղեկատվության, ուղեցույցների և ձեռնարկների փոխանցում:

Վերահսկողության շրջանակում ՀՀ վերահսկիչ պալատի համար կարևոր է հատկապես քրեաիրավական բնույթի խախտումների բացահայտման գործում նախաքննչական, քննչական, դատախազական և դատական գործունեության ուղղությամբ Հաշվիչ դատարանի փորձը:

Բացի այդ, Հաշվիչ դատարանի աջակցությամբ ՀՀ վերահսկիչ պալատը կարող է առավել արդյունավետ ներգրավվել միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների աշխատանքներին:

Դոնոր կազմակերպությունների և ֆոնդերի հետ տարվող աշխատանքներում նույնպես հնարավոր է Հաշվիչ դատարանի միջամտությունը, հայտնում է ՀՀ վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---