Շվեյցարիայի նախագահի այցը Հայաստան լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների զարգացման համար

Շվեյցարիայի նախագահի այցը Հայաստան լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների զարգացման համար

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Նախագահը շնորհավորել է մեր երկրում Շվեյցարիայի առաջին ռեզիդենտ դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն և մաղթել հաջողություններ: Հանրապետության ղեկավարը ողջունել է Հայաստանում լիարժեք դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու` Շվեյցարիայի իշխանությունների որոշումը: Ընդգծելով, որ հայ-շվեյցարական երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են` Սերժ Սարգսյանը նշել է, որ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ տիկին Միշելին Կալմի-Ռեյի առաջիկա պաշտոնական այցը Հայաստան շատ լավ հնարավորություն է խոսելու երկկողմ հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի մասին: Նախագահ Սարգսյանը նաև երախտագիտություն է հայտնել Շվեյցարիային` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Երկրի ղեկավարը կարևորել է բարեկամ Շվեյցարիայի հետ բազմակողմ ձևաչափով` ՄԱԿ-ի կառույցներում, ԵԱՀԿ, ԵԽ շրջանակներում համագործակցությունը ևս:

Դեսպան Կոնստանտին Օբոլենսկին իր հերթին նշել է, որ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, առևտրաշրջանառության ծավալները ցանկալի մակարդակին հասցնելու համար երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտը ձևավորված է, կա զգալի ներուժ, որն անհրաժեշտ է լիարժեքորեն օգտագործել: Երկկողմ կապերի ամրապնդման գործում զրուցակիցները կարևորել են նաև տարբեր բնագավառներում մեծ հաջողությունների հասած շվեյցարահայերի ներուժը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---