Ընդդիմությանը հերթական անգամ մերժել են Ազատության հրապարակում ապրիլին հանրահավաք անցկացնելու հարցում17 մարտի 2011 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է ընդդիմությանն ապրիլին հանրահավաք անցկացնելու խնդրանքը Ազատության հրապարակում: Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը, ՀՀՇ վարչության քարտուղար Վահագն Հայոցյանը Երևանի քաղաքապետարան ծանուցում է ներկայացրել ապրիլի 1-ին, 2-ին, 3-ին ժամը 16:00-23:00 Ազատության հրապարակում ընդդիմության ցույց անցկացնելու մասին: Մերժումը հիմնավորվել է հրապարակում տեղի ունեցող միջոցառումներով, որոնք սկսվել են մարտի 15-ին: Երևանի քաղաքապետի լիազոր ներակայացուցչի նույն որոշմամբ առաջարկվում է հանրահավաք անցկացնել նշված օրերին և ժամերին Մատենադարանի մոտ:
Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |