Հայկական կողմում գտնվող միակ ադրբեջանցի ռազմագերին չի ցանկանում վերադառնալ հայրենիք17 մարտի 2011 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմի մոտ գտնվող միակ ադրբեջանցի ռազմագերին հոգեբանորեն պատրաստ չէ վերադառնալ հայրենիք, թեև հայկական կողմը պատրաստ է նրան վերադարձնել, լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը` չանվանելով ռազմագերու անունը: Նրա խոսքերով, Հայաստանն, իր հերթին, սպասում է, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիները հնարավորինս շուտ վերադարձվելու են: Պաշտոնական տվյալների համաձայն, ադրբեջանական գերության մեջ են գտնվում Հայաստանի 11 քաղաքացիներ` 6 զինծառայող և 5 քաղաքացիական անձ: Մարտի 5-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մարտի 17-ին տեղական ժամանակով ժամը 14.58 -ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի Բաշ Քարվենդ գյուղի մոտակա հատվածում ղարաբաղյան կողմը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի և Երևանի գրասենյակների օժանդակությամբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին է հանձնել ԼՂՀ տարածքում գերի վերցված ադրբեջանական բանակի սերժանտ Անվար Հաջիևին, ասվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության մեջ: Միաժամանակ հայկական կողմին է հանձնվել Հայաստանի Տավուշի շրջանի Հաղարծին գյուղի բնակիչ, 1978 թ. ծնվ. Արթուր Բադալյանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները ըստ ամենայնի օժանդակել են գերիների փոխանակման գործընթացին:
Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |