ԵԱՀԿ-ն չի կարող պարտադրել, սակայն կշարունակի խաղաղության կոչել ղարաբաղյան հակամարտության կողմերին

ԵԱՀԿ-ն չի կարող պարտադրել, սակայն կշարունակի խաղաղության կոչել ղարաբաղյան հակամարտության կողմերին

PanARMENIAN.Net - Առաջիկայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկը Վիեննայում կքննարկեն ղարաբաղյան կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման մեխանիզմները: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամլո ասուլիսւոմ հայտարարել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը:

«Երեկ ես հանդիպեցի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, որոնք ներկայացրեցին ինձ տարածաշրջանային հանդիպումների արդյունքները: Ինձ մոտ տպավոություն ստեղծվեց, որ հակամարտության բոլոր կողմերը շահագրգռված են վստահության ու հրադադարի ամրապնդման մեջ»,-ասել է Աժուբալիսը:

Ինչպես նշել է ԵԱՀԿ գործող նախագահը, ԵԱՀԿ-ն չի կարող պարտադրել, սակայն կշարունակի խաղաղության կոչել ղարաբաղյան հակամարտության կողմերին, սակայն, դա չի նշանակում, թե պետք չէ կողմերին հորդորել կարգավորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---