Ադրբեջանի կողմից բոլոր պայմանավորվածությունները խախտելու պայմաններում ԼՂՀ համար անընդունելի է դիպուկահարների հեռացումը միակողմանի կարգով

Ադրբեջանի կողմից բոլոր պայմանավորվածությունները խախտելու պայմաններում ԼՂՀ համար անընդունելի է դիպուկահարների հեռացումը միակողմանի կարգով

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսի առաջարկը հայկական կողմից ղարաբաղյան հակամարտության շփման գծից դիպուկահարների հեռացման վերաբերյալ չի կարող ընդունվել, քանի որ Ադրբեջանը դրա համար կառուցողական մոտեցում չի ցուցաբերում և մշտապես խախտում է Հայաստանի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` ամփոփելով Լիտվայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսի հետ հանդիպումը: Սահակյանի խոսքով, երբ հանդիպման ժամանակ Աուդրոնյուս Աժուբալիսը հայտնեց միակողմանի կարգով հայկական կողմից ղարաբաղյան հակամարտության շփման գծից դիպուկահարների հեռացման վերաբերյալ առաջարկի մասին, Արցախի նախագահը ԵԱՀԿ գործող նախագահի ուշադրությունը հրավիրեց երեկ շփման գծում տեղ գտած միջադեպին. ադրբեջանական բանակի բացած կրակի արդյունքում հայ զինվոր է զոհվել:

«Երեկվա միջադեպը սահմանի վրա ապացուցում է, որ ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկը չի կարող օժանդակություն գտնել, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը պարտադիր դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների է դիմում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներից առաջ և հետո և այն պահին, երբ տարածաշրջանում գտնվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները: ԵԱՀԿ գործող նախագահն ինքն էլ համաձայնեց, որ Ադրբեջանի կողմից բոլոր պայմանավորվածությունները խախտելու պայմաններում անհնար է կոնկրետ միջոցառումներ իրականացնել»,- ասել է նախագահը:

Մարտի 17-ին ժամը 17:30-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Ահարոն Արմենի Հայրապետյանը: Դեպքից անմիջապես հետո վիրավորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 18:59-ին մահացել է:

Այն, որ ադրբեջանական բանակի կողմից ձեռնարկված հերթական նախահարձակ գործողությունն իրականացվել է մարտի 5-ին Սոչիի եռակողմ պայմանավորվածության շրջանակում տեղի ունեցած գերիների փոխանակումից ընդամենը մեկ ժամ հետո և, գրեթե նույն պաշտպանական հատվածի դիրքերից մեկում, խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում հրադադարի պահպանման ռեժիմը, այլև միտումնավոր կերպով փորձում է շրջանցել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած առաքելություն: Հանգամանք, որը անտարակույս պետք է իր արժանի գնահատականը ստանա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից:

Եթե հայկական կողմը միակողմանի կարգով դուրս բերեր դիպուկահարներին ղարաբաղյան հակամարտության շփման գծից, ապա այդ քայլը Հայաստանի կողմից բարի կամքի դրսևորման լավ օրինակ կծառայեր: Այդ մասին Հայաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը:

«Մենք առաջարկել ենք հայկական կողմին միակողմանի կարգով հեռացնել դիպուկահարներին, բայց դա, ավելի շուտ, զգացմունքային առաջարկ է»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը և հավելել, որ դիպուկահարներին հեռացնելու մասին ասել է ինչպես Ադրբեջանի ղեկավարությանը, այնպես էլ Հայաստանին:

Աժուբալիսը նաև ողջունել է հայկական և ադրբեջանական կողմերի միջև երեկ տեղի ունեցած գերիների փոխանակությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---