Կարեն Գիլոյանը գտնում է, որ հայ ֆուտբոլիստները հաղթելու շանս ունեն Ռուսաստանի հետ խաղում

PanARMENIAN.Net - «Ռուսաստանի հավաքականի կազմում բարձրակարգ ֆուտբոլիստներ են խաղում, սակայն եթե նրանք այնպիսի ֆուտբոլ ցույց տան, ինչպես Իրանի հետ խաղում, ապա Հայաստանի հավաքականը կկարողանա հաղթել նրանց»,-մարտի 21-ին Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ ասել է մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: Հայաստան-Ռուսաստան խաղը տեղի կունենա մարտի 26-ին Երևանում Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում:

Գիլոյանը նշել է նաև, որ Հայաստանի հավաքականը լավ է խաղում տանը, բացի այդ, այս տարի երկրի առաջնությունն ու գավաթը մեկնարկել են սովորականից ավելի շուտ և ֆուտբոլիստները հասցրել են փորձ ձեռք բերել: «Մեր այն ֆուտբոլիստները, որոնք այլ առաջնությունների են մասնակցում, ավելի լավ մարզավիճակում են: Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում արդեն գոլ է խփել, Մխիթարյանը դարձել է «Շախտյորի» հիմնական խաղացող և շատ լավ է խաղում: Հայրապետյանը լավ է դրսևորել իրեն «Լեխիայի» կազմում»,-ասել է Գիլոյանը:

Հաղթանակի շանսերը Գիլոյանը գնահատել է 50/50՝ հավելելով, որ հայ ֆուտբոլիստները նաև լավ հոգեբանական վիճակում են: Մարզական մեկնաբանը նշել է, որ Վարդան Մինասյանը լավ է նախապատրաստում ֆուտբոլիստներին ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեբանորեն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---