Քաղաքացիական ինքնաթիռների ոչնչացումը համահունչ է ադրբեջանական մտածելակերպին, գտնում է փորձագետը

Քաղաքացիական ինքնաթիռների ոչնչացումը համահունչ է ադրբեջանական մտածելակերպին, գտնում է փորձագետը

PanARMENIAN.Net - Քաղաքացիական ինքնաթիռների ոչնչացումը միանգամայն համահունչ է ադրբեջանական մտածելակերպին, գտնում է փորձագետը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝մեկնաբանելով պաշտոնական Բաքվի այն հայտարարությունը, թե «ինքը կոչնչացնի Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները, որի գործարկումը նախատեսվում է մայիսին»: Ըստ նրա, 1992-94թթ. արդեն եղել են դեպքեր, երբ ադրբեջանական կողմը փորձել է ոչնչացնել հայկական ինքնաթիռները: Սակայն, նա նշել է, որ Բաքվի նման գործողություններն այդպես էլ չստացան համարժեք պատիժ:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Ադրբեջանը հասկանա, որ ցանկացած ոտնձգություն ՀՀ քաղաքացիների հանդեպ համարժեք պատիժ կստանա»,-ասել է հայ փորձագետը: Ընդ որում, նա ողջունել է հանրության արձագանքը Բաքվի հայտարարությանը՝ ասելով, որ գնալով ավելի շատ մարդիկ են ցանկություն հայտնում թռիչքներ կատարել Երևանից Ստեփանակերտ: «Դրանով մարդիկ ցանկանում են ցույց տալ Բաքվին, որ ոչ մի սպառնալիք չի կարող ազդել մեր մտածելակերպի վրա»,-ասել է փորձագետը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---