«Ժառանգության» պատգամավորների մասնակցությունը ԱԺ աշխատանքին կապված չէ նրանց առաջնորդի հացադուլի հետ

«Ժառանգության» պատգամավորների մասնակցությունը ԱԺ աշխատանքին կապված չէ նրանց առաջնորդի հացադուլի հետ

PanARMENIAN.Net - «Ժառանգության» պատգամավորների մասնակցությունը ՀՀ ԱԺ աշխատանքին կապված չէ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի հետ: Այդ մասին լրագրողներին Ազատության հրապարակում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է, որ «Ժառանգությունը» շարունակելու է իր պայքարը բոլոր հնարավոր միջոցներով ինչպես հրապարակում, այնպես էլ Ազգային ժողովի ամբիոնից»,- ասել է նա: Հովհաննիսյանի խոսքերով, «Ժառանգության» պատգամավորների մասնակցությունը խորհրդարանի աշխատանքին որոշվելու է խմբակցության նիստում, և կարելի է սպասել, որ «Ժառանգության» պատգամավորները շարունակելու են իրենց աշխատանքը խորհրդարանում` այն չկապելով նրա հացադուլի հետ:

Մարտի 15-ից «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Կուսակցության բաց համաժողովուվ Հովհաննիսյանը պահանջեց ՀՀ նախագահից հրաժարական տալ ու ապահովել արդար ու անկախ ընտրությունների անցկացումը: Հովհաննիսյանն իր ակցիան անվանել է «Ծոմ ազատության»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---