Սյուզի Կենտիկյանը հաղթանակ տարավ մեքսիկուհի Անա Արացոլայի նկատմամբ

Սյուզի Կենտիկյանը հաղթանակ տարավ մեքսիկուհի Անա Արացոլայի նկատմամբ

PanARMENIAN.Net - WIBF, WBO և WBA վարկածներով թեթևագույն քաշում աշխարհի չեմպիոն հայ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը (Գերմանիա) հաղթանակ է տարել մեքսիկացի բռնցքամարտիկ Անա Արացոլայի նկատմամբ:

Մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ բռնցքամարտիկին 99:90, 98:92, 97:92 հաշվով:

Մարտում խաղարկվում էր WIBF վարկածով գոտին:

«Ես շատ էի ցանկանում 8-ամսյա ընդմիջումից հետո անցկացնել այդ մարտը: Նա շատ համառ մրցակից էր: Բայց ես նրանց վերաբերվեվի ամենայն լրջությամբ»,- Կենտիկյանի խոսքերը հաղորդում է sportbox.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---