Էթնիկ հայ Դարոն Աճեմօղլուի նշանակումը Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Էրդողանի PR-քարոզարշավի մի մասն է29 մարտի 2011 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Էթնիկ հայ Դարոն Աճեմօղլուի նշանակումը Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան ընդամենը Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կողմից իրականացվող PR-քարոզարշավի մասն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով, այդ քարոզարշավն ուղղված է Եվրոպայի աչքին Թուրքիայի կերպարի բարելավմանը` շուտափույթ կերպով ԵՄ-ին անդամակցելու համար: «Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ սա ընդհանրապես առաջին դեպքն է, երբ հայը որևէ պաշտոնի է նշանակվում: Մինչ օրս նման բան երբեք չէր կարող լինել: Օսմանյան կայսրությունում եղել են դեպքեր. 1912 թվականին Թուրքիայի արտգործնախարարը Նորատունկյանն էր»,- ասել է Մելքոնյանը: Հայ թուրքագետն ընդգծել է, որ եթե Էրդողանը ԵՄ-ին անդամակցելու նպատակով նման լայն քարոզարշավ է ձեռնարկել, ապա կարող է և հասնի իր ուզածին: Ֆրանսիայում Թուրքիայի նորանշանակ դեսպանը էթնիկ հայ Դարոն Աճեմօղլուն է: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնի դարձավ Թուրքիայի ԱԳՆ-ում ունեցած աղբյուրներից: Դարոն Աճեմօղլուն էկոնոմիկայի պրոֆեսոր է Ստամբուլից, MIT տնտեսության ամբիոնի վարիչը: Նա ղեկավարում է նաև մասնագետների մի խումբ, որը տնտեսության ոլորտում իրականացրած հետազոտությունների համար երկու անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |