Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է ընդդիմության ցույցերի անցկացումն Ազատության հրապարակում

Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է ընդդիմության ցույցերի անցկացումն Ազատության հրապարակում

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը մարտի 28-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ` 2011թ. ապրիլի 14-ին, 15-ին և 16-ին ժամը 16.00-22.00 (մոտավոր) Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում` հանրահավաք և Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթեր անցկացնելու մասին:

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 29.03.2011թ. որոշումներով արգելվել է հանրահավաքների անցկացումը նշված վայրում, քանի որ կուսակցության կողմից նախատեսված հանրահավաքների օրերին` ապրիլի 14-ին, 15-ին, 16-ին, և դրանց հաջորդող օրերին ևս Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառման անցկացումը:

Միաժամանակ առաջարկվել է նախատեսվող հանրահավաքներն անցկացնել իրազեկումների մեջ նշված օրերին և ժամերին` Մատենադարանի հարակից տարածքում, իսկ երթերի անցկացումն ընդունվել է ի գիտություն, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---