Սերժ Սարգսյանը խոստացել է դառնալ Երևան-Ստեփանակերտ ավիաչվերթի առաջին ուղևորը31 մարտի 2011 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է դառնալ Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարած առաջին ինքնաթիռի ուղևորը: Այդ մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է Շվեյցարիայի նախագահի հետ Երևանում համատեղ մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի՝ Ղարաբաղ ուղորդվող ինքնաթիռները ոչնչացնելու սպառնալիքը: «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի օգտվելու օդային տրանսպորտից: Այստեղ կասկած լինել չի կարող: Կասկած լինել չի կարող նաև այն հարցում, որ Հայաստանի ու ԼՂՀ իշխանությունները բոլոր ջանքերը կգործարդեն համաձայնեցնելու համար այդ հարցերը համապատասխան միջազգային կառույցների հետ: Վստահ եմ, որ այդ գործընթացը դրական արդյունք կունենա»,-ասել է ՀՀ նախագահը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտարարությանը ինքնաթիռները ոչնչացնելու մասին, ապա ՀՀ նախագահն ասել է, որ նման հայտարարությունները նոր չեն մարդկության նորագույն պատմության մեջ, սակայն կա մի նրբություն. «նման հայտարարությունները հնչեցնում են ահաբեկչական կազմակերպությունները»: «Նման հայտարարությունները պետության կողմից հիվանդ երևակայության արդյունք են: Ի՞նչ է նշանակում քաղաքացիական ինքնաթիռների ոչնչացում: Նման հայտարարությունները մեկնաբանությունների կարիք չունեն: Սակայն, կարող եմ ասել, որ Երևան-Ստեփանակերտ ավիաչվերթի առաջին ուղևորը ես եմ լինելու՝ Հայաստանի նախագահը»,-նշել է Սարգսյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ԳԱԱ գլխավոր շենքի դռները փակ էին. Բագրատ սրբազանը միայնակ ներսում հանդիպել է փոխտնօրենին և աշխատողներին Պատմության ինստիտուտում նրան դիմավորել է տնօրեն Աշոտ Մելքոնյանը Երևանում բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Վերջին տվյալներով ոստիկանության բաժիններ բերման էր ենթարկվել 151 քաղաքացի Միրզոյան․ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունները կառուցողական էին Նա հավելել է, որ գործընթացը շարունակվում է ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Նիկոլյանին Նիկոլյանը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են իրավասու մարմինների հետ |