«Ժառանգության» վարչության քարտուղարը չի բացառում ընդդիմադիր ՀԱԿ-ի հետ միանալու հնարավորությունը

«Ժառանգության» վարչության քարտուղարը չի բացառում ընդդիմադիր ՀԱԿ-ի հետ միանալու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը չի բացառել «Ժառանգության» և ՀԱԿ-ի դաշինքի հնարավորությունն այն դեպքում, եթե ՀԱԿ-ը վերանայի իր ռազմավարությունը:

Նրա խոսքերով, այդ միավորումը բխում է ոչ թե «Ժառանգության» շահերից, այլ Հայաստանի և հայ հասարակության շահերից: Նա նաև հավելել է, որ հիմա «Ժառանգության» առջև ծառացած է ոչ թե երկրորդ ընդդիմադիր ճակատը ստեղծելու, այլ միասնական ընդդիմադիր ճակատ ստեղծելու հարցը, որի մեջ կարող է մտնել նաև ՀԱԿ-ը: Հակոբյանը նշել է, որ նոր կառույցն ի տարբերություն ՀԱԿ-ի բաց է լինելու և ունենալու է «կլոր սեղանի» ձևաչափ:

Կարինե Հակոբյանը նաև նշել է, որ անհրաժեշտ է փոխել ցույցերի ռազմավարությունը` խորհուրդ տալով ՀԱԿ-ին ցույցեր անցկացնել կոնկրետ հարցերի շուրջ, օրինակ, ուրանի հանքավայրերի, այլ ոչ թե մշտապես և ապարդյուն պահանջել իշխանությունների հրաժարականը: «Ցույցի պոտենցիալն իզուր կորչում է»,- ասել է նա:

Այն հարցին, թե ինչու «Ժառանգությունն» ինքը չի կազմակերպում նման ցույցեր, Հակոբյանը պատասխանել է, որ կուսակցությունն այլ ռազմավարություն ունի, իսկ ՀԱԿ-ը ցույցեր անցկացնելու մեծ փորձ ունի: Միաժամանակ, նա հավելել է, որ նրա անձնական կարծիքով «Ժառանգությունը» պետք է հանրահավաքներ կազմակերպի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---