Սարգսյանը ժամանակին անձամբ է խնդրել ԱՄՆ նախագահին արտասանել «ցեղասպանություն»31 մարտի 2011 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար նախկինի պես կարևոր է ապրիլի 24-ին հայ համայնքին ուղղված ամենամյա ուղերձում ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» բառն արտասանելը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Բարաք Օբաման արտասանի «ցեղասպանություն» բառն ամենամյա ուղերձի ընթացքում: Ժամանակին ես անձամբ խնդրել եմ նրան արտասանել այդ բառը, բայց ցանկությունը և իրականությունը տարբեր հասկացություններ են, և ամենացանկալի պահն այն է, երբ մեր ցանկությունները համապատասխանում են իրականությանը: Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ պահը գա, բայց նույնիսկ եթե այն չգա, մենք չպետք է հուսահատվենք, այլ պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է ՀՀ նախագահը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, լինելով սենատոր, խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն, ինչպես 2009-ին, այնպես էլ 2010-ին Օբաման ամենամյա ուղերձում ասել է «Մեծ եղեռն», այլ ոչ թե «ցեղասպանություն»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |