Միացյալ Նահանգները Լիբիայում ռազմական օպերացիան ՆԱՏՕ-ի ուսերին են թոթափել

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր է իր ՌՕՈՒ-ն դուրս բերել Լիբիայում միջազգային օպերացիայից` հույս ունենալով, որ ՆԱՏՕ-ի մյուս մասնակիցները կկարողանան կատարել այդ աշխատանքը: Պենտագոնի հայտարարությունը միանշանակ արձագանք չառաջացրեց Կոնգրեսում: Նման որոշմանն անվստահությամբ մոտեցան նրանք, ովքեր բարձրաձայն են հետաքրքրվում, թե ինչու հանկարծ Օբամայի վարչակազմը հրաժարվեց իր ռազմավարության առանցքային տարրերից մեկից, անգամ այն դեպքում, երբ այն արդյունք էր տալիս:

ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի և Շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ Մայք Մուլլենի դիտողություններն այս առիթով անվանեցին «տարօրինակ», «տագնապալից» և «նյարդայնացնող»: Մասնավորապես Գեյթսը հայտարարել է, որ ՆԱՏՕ երկրները պետք է կարողանան ինքնուրույն մշակել ավիահարվածները, իսկ ԱՄՆ-ն այդ ընթացքում միայն աջակցություն կցուցաբերի:

ԱՄՆ ՌՕՈՒ-ն Լիբիայում իր մարտական խնդիրները կկատարի մինչև շաբաթ օրվա` ապրիլի 2-ի վերջ, հաղորդում է Associated Press-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---