Ռոման Ամոյանը Եվրոպայի հունա-հռոմեական ըմբշամարտի չեմպիոն է դարձել

Ռոման Ամոյանը Եվրոպայի հունա-հռոմեական ըմբշամարտի չեմպիոն է դարձել

PanARMENIAN.Net - Դորտմունդում (Գերմանիա) ընթացող Եվրոպայի հունա-հռոմեական ըմբշամարտի առաջնության առաջին մրցութային օրը հաջող էր հայ ըմբիշների համար: Նրանք չորս քաշային կարգերից երեքում մեդալներ նվաճեցին: Հերթական անգամ իր հնարավորություններն ապացուցեց Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը: Հայ ըմբիշը Եվրոպայի չեմպիոն դարձավ մինչև 55կգ քաշային կարգում` վստահ հաղթանակ տանելով իր բոլոր մրցակիցների նկատմամբ: Ամոյանը բոլոր մենամարտերում չոր հաշվով հաղթանակեց: Եզրափակչում նա, չնայած գլխի վնասվածքին երկու շրջաններում 1:0 և 4:0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի մարզիկ Վուգար Ռագիմովին, որը ներկայացնում էր Ուկրաինան:

84կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Արթուր Շահինյանը: Նա երրորդ տեղի համար պայքարում 3:1 և 2:0 հաշվով պարտության մատնեց գերմանացի Յան Ֆիշերին: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ նվաճեց նաև Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Պատրիկեևը 120կգ քաշային կարգում: Նա առավելության հասավ Յոխան Էուրենի նկատմամբ (Շվեդիա):

Ապրիլի 3-ին ելույթ կունենան երեք քաշային կարգերի ըմբիշներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---