«Սարդարապատ» շարժումը պատրաստվում է իշխանափոխության հասնել առանց ընտրություններին մասնակցելու

«Սարդարապատ» շարժումը պատրաստվում է իշխանափոխության հասնել առանց ընտրություններին մասնակցելու

PanARMENIAN.Net - «Սարդարապատ» շարժումը հասնելու է Հայաստանում իշխանափոխության, սակայն առանց հերթական կամ արտահերթ ընտրություններին մասնակցելու, այլ «ուղիղ» ժողովրդավարության ճանապարհով, Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» շարժման անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը: «Բնականաբար, մենք չենք մասնակցելու ընտրություններին»,- ասել է նա: Նա նաև հավելել է, որ «Սարդարապատը» Հայաստանի ներկա իշխանությունը բռնապետություն է համարում, իսկ բռնապետերն իշխանության գլուխ են գալիս ոչ ընտրությունների միջոցով և «հեռանում են բնականաբար ոչ ընտրությունների ճանապարհով», նշելով, որ «գլխավոր է` ոչ թե ինչպես են քվեարկում, այլ ով է հաշվում»:

Խզմալյանի խոսքերով, աշխարհը հիմա ապրում է հեղափոխական փոփոխությունների շրջան, որի վկան են արաբական երկրները: Միաժամանակ, նա նշել է, որ հայ ժողովուրդը նախօրոք պետք է մտածի գործողությունների հետագա պլան, և «Սարդարապատը» կգործի հենց այդպես:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---