Ադրբեջանը կարող է իր շահերի համար օգտագործել Օբամայի նախընտրական քարոզարշավը

Ադրբեջանը կարող է իր շահերի համար օգտագործել Օբամայի նախընտրական քարոզարշավը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը պետք է օգտվի ԱՄՆ-ում նախընտրական մրցարշավի մեկնարկից և ամերիկյան քաղաքական վերնախավի ուշադրությունը դարձնի հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների վրա, հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆիկրետ Սադիխովը:

«Նախընտրական փուլը մինչև 2012թ. իսկապես կարևոր գործոն է, որն Ադրբեջանին հարկավոր է օգտագործել իր շահերի համար: Այստեղ, իհարկե, մենք կարող ենք, օգտագործելով Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավը, փորձել հիշեցնել նրան մեր տարածաշրջանում և Ադրբեջանում ԱՄՆ շահերի մասին»,- նշել է քաղաքագետը` մեկնաբանելով ամերիկյան նախագահի պաշտոնական ինտերնետային էջում տեղակայված հաղորդագրությունն այն մասին, որ Բարաք Օբաման սկսում է պայքարը 2012 թվականին վերընտրվելու համար:

Սադիխովն ավելացրել է, որ Ադրբեջանը պետք է օգտվի այդ ժամանակահատվածից մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդիրն իր օգտին լուծելու համար, հաղորդում է AZE.az-ը` հղում կատարելով SalamNews-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---