ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանը լուրջ ակնկալիքներ չունի ընդդիմության այսօրվա հանրահավաքից

ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանը լուրջ ակնկալիքներ չունի ընդդիմության այսօրվա հանրահավաքից

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը լուրջ քայլեր ու հայտարարություններ չի ակնկալում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) այօրվա հանրահավաքից: Ըստ պատգամավորի, դա ուղղակի հերթական հանրահավաք է լինելու մասնակիցների զգալիորեն ավելի քիչ քանակով, քան նախորդը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք ՀԱԿ-ը կրկին մուտք կգործի Ազատություն հրապարակ, Մելիքյանն ասել է. «Իսկ ի՞նչ կփոխվի մտնելուց կամ չմտնելուց: Ըստ նրա, ոչ ոք չի խանգարում ՀԱԿ-ի քաղաքացիներին ու առաջնորդներին մտնել Ազատության հրապարակ, եթե նրանց գործողությունները չեն հակասում օրենքին:

Մելիքյանը նաև վստահություն է հայտնել, որ առաջիկայում սոցիալական դժգոհությունը Հայաստանում կմեղմանա, քանի որ իշխանությունները կոնկրետ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ: Նա ընդգծել է, որ այսօրվա բողոքները երկրում սոցիալական դժգոհության հետևանք են և հայ ժողովուրդը կգնա այն ուժի ետևից, որը լուծում է այդ խնդիրները, ոչ թե միայն խոսում դրանց մասին:

Մելիքյանը նաև վստահություն է հայտնել, որ երկրում արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ տեղի չեն ունենա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---